Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.12.2025 | 22:00
Տե՛ր Աստված,
Շնորհակալ եմ լուսաբացի համար,
որ Քո սիրով է սկսվում և Քո խնամքով է շարունակվելու։
Օրհնյալ ես Դու, Տե՛ր, որ չես լքում Քեզ հուսացողին և չես մոռանում նրան, ով առավոտյան Քեզ է դիմում։
Տե՛ր,
ուղիղ արա իմ ճանապարհները, որ չսայթաքեմ և շուրթերս չծնեն դատապարտություն։
Քո բարությունը թող քայլի իմ առջևից
և Քո ճշմարտությունը՝ պահապան լինի իմ հետևից։
Փառք Քեզ՝ հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ